ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով.Գույքահարկի տեղեկանք չի պահանջվի

10 Հոկտեմբերի, 2024

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ տեղահանման արդյունքում Հայաստանում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի օգտագործողներ, դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:

«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

Նմանատիպ նյութեր

Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ՛. Իվետա Տոնոյան

Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ՛. Իվետա Տոնոյան

Այսօր հրապարակված ԵԽԽՎ-ի՝ 2026թ. հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցում անդրադարձ կա նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին։ Զեկույցում մտահոգություն է արտահայտվում ԿԸՀ կողմից...

Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան

Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ միայն մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը այս թեմային: Արժի՞ արդյոք ապրիլի 24-ին սալյուտ խփել հրապարակում, թե «տխմար» հասարակությունը դեռ պատրաստ չի թուրքերին աղ ու...

Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է

Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի եղբոր տղան է

Սեպտեմբերի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանային...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով

Արմավիր քաղաքի դատարանում տեղի է ունենում դատական նիստ Վեհափառի եղբոր և նրա որդու՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների վերաբերյալ գործով։ Հիշեցնենք՝ նրանք կալանավորված են 2025թ․ նոյեմբերի 1-ից։ Փետրվարի 17-ին խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։ Վաղարշապատ խոշորացված...

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան

Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել, որ  մայրաքաղաքի Ավետիք Իսահակյան փողոցում ծեծկռտուք է և անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը։ Ավելի ուշ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից հայտնել են, որ...