Շատերն են կասկածի տակ դնում ԵԱՀԿ-ի և նրա ԽՎ-ի ազդեցությունն ու հեղինակությունը․ Լիլիթ Գալստյան

22 Փետրվարի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԱՀԿ ԽՎ ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ, ՎԻԵՆՆԱ, ՓԵՏՐՎԱՐ 21, Երկրորդ ելույթս,

OSCE PA joint session,21․02,2025 Vienna/ English below/

Այսօր խոսել եմ Ադրբեջանի անպատժելիության,

Արցախահայության Վերադարձի իրավունքի

Միջազգային կազմակերպությունների կրկնակի ստանդարտների,

ԵԱՀԿԽՎ հեղինակության,

Արցախի գերեվարված ղեկավարության

Բաքու մոնիտորինգային խումբ ուղարկելու մասին։

Հարգելի գործընկերներ,

Բոլորս նոր աշխարհակարգի ձևավորմանը ականատես ենք, ինչը միջազգային կազմակերպությունների կառուցվածքի, ռազմավարության և մեխանիզմների վերատեսություն է ենթադրում։

Իմ երկրում շատերն են կասկածի տակ դնում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և նրա ԽՎ-ի ազդեցությունն ու հեղինակությունը՝ համարելով, որ այն հեռացել է իր մեր հայտարարված արժեքներից և պարտավորություններից:

Պետք է անկեղծ լինենք և բարձրաձայնենք, որ գնալով խորանում է մեր հռետորաբանության և իրականության, խոստումների և իրական գետնի վրա գործադրված քաղաքականության միջև խզումը, ինչը ծնում է հուսահատության և հիասթափության:

Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ էթնիկ հայերը բռնի, ուժի գործադրմամբ տեղահանումիս եչկու տարի է անցել։ Անտեսելով միջազգային տարբեր կառույցների բանաձևերն ու միջազգային դատարանի որոշումները՝ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտման գործողություն` հարկադրելով բնիկ բնակչությանը՝ ավելի քան 120 000 հայերին լքել իրենց նախնիների երեքհազարամյա հայրենիքը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլ միջազգային կազմակերպություններ ձախողել են՝ պատասխանատվության չենթարկեովլ Ադրբեջանին ցեղասպանական գործողությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտման համար։ Որևէ քայլ չի ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության անվտանգ վերադարձը երեշխավորելու համար։ Իսկ մինչ այդ այդ Ադրբեջանը շարունակում է վերացնել տարածաշրջանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, հայկական ինքնությունը։

Դժվար է հավատալ, որ ցեղասպանությունները մեր ժամանակներում դարձել են «նոր բնական իրողություններ»։

Այսօր, փակ դռների ետևում, միջազգային մարդասիրական բոլոր իրավունքների ոտնահարմամբ Բաքվում տեղի է ունենում հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։

Իրավական պաշտպանության բոլոր իրավունքները խիստ խոչընդոտված են։ Կան հիմնավոր զեկույցներ խոշտանգումների և տարրական իրավական պաշտպանության մերժման մասին։

Ելնելով վերոհիշյալից կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին՝ Մարդու իրավունքների զեկուցողին և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչին անհապաղ և անմիջական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Սա պայքար է հանուն մարդու համընդհանուր հիմնարար իրավունքների՝ արժանապատվության և ազատության իրավունքի համար:

Ադրբեջանին անպատիժ թողնելը հարված է միջազգային իրավական համակարգին և արդարադատությանը։

Ցանկանում եմ հատկապես ընդգծել Բաքվում ԵԱՀԿԽՎ դիտորդական խումբ գործուղելու հրատապությունը՝ դիտարկելու Ադրբեջանում մարդու իրավունքներն ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի պետական և ռազմական ղդեկավարության ապօրինի ազատազրկումը։ Այս ուղղությամբ ուղարկվել են համապատասխան նամակներ։

Ես խորապես հավատում եմ, որ արդյունավետ և բարոյական քաղաքականության հիմքում հայտարարված սկզբուների և նպատակադրումների հավատարմությունն է»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...