Երևանում բախվել են Opel-ն ու Chevrolet-ը․ 2 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց

29 Նոյեմբերի, 2026

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան և Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել Երևանի  շտապբուժօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Այսօր 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր 12 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի...

ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ հայտարարություն

ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների...

Ալբանիայում բողոքի ցույցեր են․ պահանջում են վարչապետի հրաժարականը

Ալբանիայում բողոքի ցույցեր են․ պահանջում են վարչապետի հրաժարականը

Ալբանիայի ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ալբանիայում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել...

ԱԺ ընդդիմությունն Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կանգնած «վերջին խոչընդոտն» է. Փաշինյան

ԱԺ ընդդիմությունն Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կանգնած «վերջին խոչընդոտն» է. Փաշինյան

«Դա բացառում եմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանրաքվեից հետո որևէ նախապայման կամ ցանկություն Ադրբեջանի կողմից չի լինի։ «Այսօր խորհրդարանական ընդդիմությունը մեր խաղաղության ճանապարհին վերջին խոչընդոտն է, և իրենք...

Խոսել եմ Հայաստանում իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի ու համատարած բռնությունների մասին.  Գեղամ Մանուկյան

Խոսել եմ Հայաստանում իշխանությունների հակաժողովրդավարական քայլերի ու համատարած բռնությունների մասին. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակության կազմում նոյեմբերին Բեռլինում երեք օր շարունակ մասնակցել է Բունդեսթագի համանուն խմբի, առանձին պատգամավորների, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի...