Բաթումում թուրք ֆուտբոլասերների և ոստիկանների միջև բախումներ են եղել

27 Նոյեմբերի, 2026

Բաթումում անկարգությունների պատճառով ստիպված են եղել դադարեցնել թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոել Բեեր Շևայի» հանդիպումը։

Բաթումի խաղին ժամանել էր թուրքական թիմի շուրջ 15 հազար երկրպագու։ Ոստիկանության հետ բախումները սկսվել են նախ երթի ժամանակ, երբ թուրքական թիմի երկրպագուները հրաժարվել են ենթարկվել ոստիկանների պահանջներին և սկսել են ագրեսիվ վարք դրսևորել։ Ավելի ուշ ոստիկանության հետ զանգվածային բախում է տեղի ունեցել արդեն խաղի ընթացքում։ Հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Ոստիկանությունը ամբոխը ցրելու համար հատուկ միջոցներ է կիրառել, ինչից հետո հանդիպումը վերսկսվել է։ Ըստ ԶԼՄ-ների՝ 16 հոգի ձերբակալվել է։

Սկզբում հանդիպումը պետք է անցկացվեր Թուրքիայում, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով, խաղի անցկացման վայր է ընտրվել չեզոք դաշտը՝ «Բաթումի Արենան»։

Միջադեպը քաղաքական արձագանք է ստացել Թուրքիայում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը քննադատել է վրացի ոստիկանների գործողությունները՝ անընդունելի համարելով, իր խոսքով, Պաղեստինի դրոշը պարզելու համար թուրք երկրպագուների նկատմամբ ուժի կիրառումը։

Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է այս պնդումը՝ հայտարարելով, որ բախումները սկսվել են դեռ մինչև մարզադաշտում պաղեստինյան դրոշների և պաստառների հայտնվելը։

Նմանատիպ նյութեր

«Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները․ ի՞նչ է քննարկել Ալիևի ներկայացուցիչը Կանադայում

«Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը և ներդրումային նոր հնարավորությունները․ ի՞նչ է քննարկել Ալիևի ներկայացուցիչը Կանադայում

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև...

Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը

Երևանում բшխվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած «Yutong» մակնիշի՝ Տ5 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի...

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Հանրային հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում տարօրինակ բովանդակությամբ գրառում է հայտնվել՝ «Ո՞վ է մարդասպանը» հարցադրմամբ։ Մեկնաբանությունների բաժնում կարճ ժամանակում թեժ քննարկում է ծավալվել։ Առայժմ պարզ չէ՝ գրառումը հրապարակվել է...

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից ահազանգեր է ստացել փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատանքային վարքագծի վերաբերյալ։ Խմբագրության աղբյուրների պնդմամբ՝ Ասլանյանը...