Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված նամակը։ Քաղաքացին գրել է, որ կազմակերպության բժիշկները 3 օր շարունակ պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց ԲԿ են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել:
«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը»,-ասված է հաղորդագրությունում:




