«TRIPP-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր ներկայացվել է կառավարության նիստում։
Բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության, կոնցեսիաների տրամադրման և կառավարման հիմնական մեխանիզմները։
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին։






