Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ․ «Հրապարակ»

26 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության նախագծի հրապարակման օրվա հաջորդ օրվանից իշխանական եւ իշխանամերձ շրջանակները թեպետ լուրեր են տարածում, թե իշխանությանը հաջողվել է հանրաքվեի դրվող նախագծի համար պակասող վեց ձայնը ստանալ խորհրդարանական ընդդիմությունից, սակայն մեզ ասացին, որ ընդդիմադիր երկու ֆրակցիայում էլ առավել քան արմատական տրամադրություններ են տիրում՝ ո՛չ «Ուժեղ Հայաստանում», ո՛չ «Հայաստան» դաշինքում չեն պատրաստվում տրվել Փաշինյանի շանտաժին եւ կողմ քվեարկել հանրաքվեի դրվող նախագծին, իսկ նման լուրերը տարածում են ընդդիմությանը հերթական անգամ վարկաբեկելու նպատակով, նաեւ հույս ունենալով, որ ոմանք այդ լուրերից հետո կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ իշխանության հետ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Զանգեզուրի միջանցքը նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի պաշտոնյա

Զանգեզուրի միջանցքը նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի պաշտոնյա

Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության էներգետիկայի նախարարների 4-րդ համաժողովում։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝  ելույթի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն աջակցել է Չինաստանի Ժողովրդական...

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․  Aysor.am

97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն՝ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանի երկու ընկերություններին․ Aysor.am

Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերությունները կառավարությունից արտոնություն կստանա։ Այս մասին գրում է Aysor․am-ը։ Մասնավորապես, «Ալեքս տեքստիլ» ընկերությանը 97 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրվի։...

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Բաքուն պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ միջազգային մամուլ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը միջազգային մամուլը դիտարկում է Ադրբեջանի առաջ քաշած պահանջներից մեկի կատարման համատեքստում։ Reuters գործակալության նոյեմբերի 23-ի հրապարակման համաձայն՝ Ադրբեջանի համար Հայաստանի...

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած»...