Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

25 Նոյեմբերի, 2026

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Կլիմայագետ Ջուդա Քոենը՝ «Atmospheric and Environmental Research» (AER) ընկերության սեզոնային կանխատեսումների տնօրենը, իր նոր վերլուծության մեջ ներկայացրել է, թե ինչպես կարող են ստրատոսֆերայում տեղի ունեցող փոփոխություններն ազդել Եվրոպայի դեկտեմբերյան եղանակի վրա։

Արկտիկական ցուրտը կարող է հասնել մինչև Մեծ Բրիտանիա

Քոենի գնահատմամբ՝ նոյեմբերի սկզբին ստրատոսֆերայի հանկարծակի տաքացումը կարող է նպաստել Գրենլանդիայի վրա հզոր արգելափակող անտիցիկլոնի ձևավորմանը։ Արկտիկական և հյուսիսատլանտյան տատանումների ինդեքսները (AO և NAO) կարող են խիստ բացասական արժեքներ ընդունել։ Նման շրջանառության պայմաններում արկտիկական սառը օդի ներխուժումները կարող են ընդգրկել ընդարձակ տարածք՝ Արևմտյան Սիբիրից մինչև Մեծ Բրիտանիա։ Ցրտի ազդեցությունն առաջինը կզգացվի Հյուսիսային Եվրոպայում, իսկ դեկտեմբերի սկզբին ցուրտը կարող է տարածվել նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։

Բևեռային պտույտը մնում է անկայուն

Կտրուկ թուլացումից հետո բևեռային պտույտը դեռ չի վերականգնել իր նախկին ուժն ու շրջանաձև կառուցվածքը։ Այն ձգված է Սիբիրից դեպի Կանադա և կարող է կրկին ձևափոխվել։ Ըստ Քոենի՝ սա նախադրյալներ է ստեղծում ձմռանը եղանակի կտրուկ տատանումների համար։

Ամենամոտ նմանակը 2009–2010 թվականների ձմեռն է

Քոենը մերժում է համեմատությունը 2015 թվականի անսովոր տաք դեկտեմբերի հետ։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս մթնոլորտային շրջանառությունն առավել նման է 2009 թվականի դեկտեմբերին դիտված պատկերին, երբ նոյեմբերին ստրատոսֆերային շրջանառության խաթարմանը հաջորդեց խստաշունչ ձմեռ Եվրասիայում»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ոչ, ոչ և ոչ․ մեր ընտրողներն ասել են՝ թույլ չտաք, որ Սահմանադրությունը փոխվի․ Արթուր Խաչատրյան

Ոչ, ոչ և ոչ․ մեր ընտրողներն ասել են՝ թույլ չտաք, որ Սահմանադրությունը փոխվի․ Արթուր Խաչատրյան

  Նոյեմբերի 23-ին հրապարակվեց իշխանությունների առաջարկած նոր Սահմանադրության նախագիծը։ Ընդդիմությունը շարունակում է դեմ լինել, իսկ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է ստանալ հանրաքվեի համար պակասող 6 ձայնը։ Թեմայի շուրջ այսօր՝ նոյեմբերի 25-ին, Yerevan.Today-ի...

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Կիպրոսի Սահմանադրությունը տարածքային հավակնություններ չուներ, բայց դա չխանգարեց Թուրքիային․ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․ «Կիպրոսի Սահմանադրությունը ոչ միայն տարածքային հավակնություն չուներ Թուրքիայի նկատմամբ, այլև չկար որևէ դրույթ, որն անգամ վառ երևակայությամբ հնարավոր լիներ մեկնաբանել, որպես այդպիսին։ Բայց դա չխանգարեց, որ...

Թշնամին գովում է, ժողովուրդը՝ անիծում․ «Կարճ ասած»

Շատերս ենք ասում և շատ ավելի շատերն էլ համոզված են, որ Հայաստանի իշխանություններն անում են բաներ, որոնք բոլորովին հայ ժողովրդի շահերից չեն, ցանկությամբ չեն, նրանց տված մանդատով չեն։ Փոխարենը մեր...

Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ․ Hetq.am

Մասիս համայնքի ՔՊ թեկնածուն մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու համար, իսկ նրա հայրը՝ կnռուպցիայի մեջ․ Hetq.am

Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին ավագանու ընտրություններ տեղի կունենան։ Առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակն այս անգամ...

Փլուզման վտանգ կա․ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Փլուզման վտանգ կա․ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը

Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Նշված հանգամանքով...