ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ

25 Նոյեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին՝ Աննա Գրիգորյանը խոսել է Հայաստան—Ֆրանսիա սերտ հարաբերություններից, համագործակցության խորացումից՝ բարձր գնահատելով մի շարք ոլորտներում Ֆրանսիայի աջակցությունը։

Խմբակցության ղեկավարն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Նա, մասնավորապես, մտահոգություն է հայտնել, իր խոսքով, քաղաքական հետապնդումների ու քաղաքական առաջնորդների կալանավորումների առնչությամբ։

Անդրադառնալով ՀՀ Կառավարության հրապարակած նոր Սահմանադրության նախագծին՝ պատգամավորները նշել են, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են փաստաթղթով առաջարկվող փոփոխություններին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Կարևորվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորներն ընդգծել են հումանիտար խնդիրները, հատկապես՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության ամրապնդմանը նպաստող գործընթացներում դրական զարգացումներ կան․ Բայրամով

Խաղաղության ամրապնդմանը նպաստող գործընթացներում դրական զարգացումներ կան․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Լիտվայի գործընկերոջ՝ Կեստուտիս Բուդրիշի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները, դրանց զարգացման դինամիկան,...

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին․ Պեսկով

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին․ Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է, Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չնշելով ամսաթվերը և այլ մանրամասներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք պատրաստվում ենք այցին, այն...

Եթե նիստերը դռնբաց լինեին, դատավորները հանրության առաջ ծիծաղելի վիճակում կհայտնվեին․ Լևոն Քոչարյան 

    «Կալանքի նիստերը, ինչպես գիտեք, հիմնականում դռնփակ են անցկացվում։ Մենք երկու կալանքի նիստերի ժամանակ էլ միջնորդել էինք, որ դրանք դռնբաց լինեն։ Առաջին հերթին հայրս էր ցանկանում, որ հանրությունը տեսնի այդ ամենը, բայց երկու...

Սեդրակ Քոչարյանի գործը նույն աբսուրդ գործն է․ ոչ մի բացատրություն՝ թե ինչու նա պետք է լինի կալանքի տակ․ Լևոն Քոչարյան 

  «Ակնհայտ է, չէ՞, որ հորս կալանքը, եղբորս կալանքը և այս ամենը մեկ շղթայի մաս են՝ կրկին ճնշում գործադրելու, ճնշումն ավելի մեծացնելու և հույս ունենալու, որ դա ինչ-որ արդյունք կտա»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին հայտարարեց ԱԺ...

Դուք սուտասան եք․ Դուք ուզում եք՝ այսքան ստից հետո ժողովուրդը ձեզ հավատա՞․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին 

«Եվ դուք ուզում եք, որ այս իրավիճակում մենք մտածենք, թե կարող ենք մեր կամքով ընտրության գնալ և վստահել, որ ժողովուրդը կորոշի։ Դուք ժողովրդին ընտրելու հնարավորություն չեք տալիս։ 60 հազար մարդ ընտրել էր «Բարգավաճ Հայաստան»-ին։ Ի՞նչ արեցիք։...