«Կալանքի նիստերը, ինչպես գիտեք, հիմնականում դռնփակ են անցկացվում։ Մենք երկու կալանքի նիստերի ժամանակ էլ միջնորդել էինք, որ դրանք դռնբաց լինեն։ Առաջին հերթին հայրս էր ցանկանում, որ հանրությունը տեսնի այդ ամենը, բայց երկու անգամ էլ մերժեցին։
Վերջին նիստը 11-12 ժամ է տևել։ Եթե ներկա լինեիք և տեսնեիք, թե ինչ էր կատարվում, թե ինչպես էր դատախազը ջախջախվում իր փաստարկներում, ամեն կերպ… Չգիտեմ, ուղղակի խայտառակություն էր»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




