«Երկու օր առաջ կալանավայրում էի՝ հորս տեսակցելու։ Երբ ներս մտա, արդեն հանձնուքներն էին հանձնում։ Սահմանադրության տեքստի տպված տարբերակը՝ համացանցից ներբեռնած և տպած օրինակը, նույնպես պետք է որպես հանձնուք փոխանցվեր նրան։ Հանդիպման ընթացքում հորս ասացի, որ այն ճանապարհին է և շուտով կհասնի, որովհետև չէի էլ մտածում, թե ինչու պետք է չընդունեն։ Սակայն դուրս գալուց հետո տղաներն ինձ ասացին, որ այն չեն վերցրել։
Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ինչ պատճառաբանությամբ։ Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այստեղ ևս արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Կարծես փորձում են հնարավորինս դժվարացնել նրա կյանքը՝ մտածելով, որ գուցե սա ևս ճնշում գործադրելու միջոց է։ Ամենափոքր հարցից մինչև ավելի լուրջ խնդիրներ՝ դրանց լուծումը շատ երկար ժամանակ է պահանջում։ Երևի կարծում են, թե դրանով կարող են ինչ-որ ճնշում գործադրել, հավելյալ դժվարություններ ստեղծել՝ մտածելով, թե Քոչարյանը կարող է այնտեղից զանգահարել և ասել՝ վեց ձայնը տվեք։ Եթե այդքան պրիմիտիվ են մտածում, ապա դա որևէ արդյունք չի ունենալու»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պատճառաբանությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել ծանոթանալ նոր Սահմանադրության նախագծին։
Մանրամասն՝ տեսանյութում։






