Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը

25 Նոյեմբերի, 2026

Նիկոլ Փաշինյանի հրապարակած նոր Սահմանադրության նախագծում, ի թիվս բազմաթիվ խնդրահարույց դրույթների, խնդրահարույց են նաև դատական իշխանության, արդարադատության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ Նախորդիվ անդրադարձել ենք դատավորների՝ իշխող քաղաքական ուժից կախվածության մեջ դնելու կետին։

Դատական իշխանությանը նվիրված 7-րդ գլխում կան այլ խնդրահարույց լուծումներ ևս։ Մասնավորապես, հոդված 58-ը Բարձրագույն դատական խորհրդի մասին է, որտեղ նշվում է, որ Խորհուրդը կազմված է տասն անդամից, որոնցից հինգը դատավոր անդամներ են, մյուս հինգը` դատավոր չհանդիսացող անդամներ: Խորհրդի անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով․․․ Դատավոր չհանդիսացող անդամներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ:

Փաստորեն, դատական իշխանության խնդիրների լուծման համար, «ժողովրդավարության տեսանկյունից», Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամից՝ ուշադրություն, ՄԻԱՅՆ ՄԵԿ անդամի առաջադրման իրավունք են ստանում ընդդիմադիր խմբակցությունները։ Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր խմբակցություն կամ որոշակի համամասնությամբ, այլ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ՝ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները միասին։

Մեկ այլ խնդիր է Գլխավոր դատախազի, Սահմանադրական դատարանի դատավորների և Մարդու իրավունքների հանձնակատարի ընտրության 3/5-ի պահանջը։ Գործող Սահմանադրությունում նման պահանջի իմաստն այն էր, որ այդ պաշտոնյաները չլինեն մեկ խմբակցության ընտրյալներ։ Նոր տեքստում դա ՎԵՐԱՑՎՈՒՄ Է։ Եթե թեկնածուն չի ընտրվում 3/5-ով, ապա երկրորդ փուլում ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ՊԱՐԶ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ։

Այս դրույթը, կարծում ենք, չի կարող կապ ունենալ ժողովրդավարության հետ։

Նմանատիպ նյութեր

Հարցը հանրային քննարկման կներկայացվի․ դեռ նման որոշում չկա․ Երևանի քաղաքապետարանը՝ մեքենաների շարժի արգելքի մասին

Հարցը հանրային քննարկման կներկայացվի․ դեռ նման որոշում չկա․ Երևանի քաղաքապետարանը՝ մեքենաների շարժի արգելքի մասին

Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։ Նա,...

Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է․ հայտարարություն

Այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է․ հայտարարություն

Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության հարց է, այլև իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման, ՄԻՊ-ի ուղերձը՝ կանանց նկատմամբ բռնnւթյան վերացման միջազգային օրվա առթիվ: «Սիրելի´ հայրենակիցներ,...

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու  անդամ Գևորգ Ստեփանյանը: «Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին ։ Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝...

Ռոբերտ Քոչարյանը անգամ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Սահմանադրության տեքստին․ Խամոյան 

«Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, քաղաքական առաջարկություն ներկայացրեց խորհրդարանական երկու խմբակցություններին՝ ակնկալելով, որ վեց ձայնով հնարավոր կլինի նախագիծը դնել ժողովրդի դատին՝ ներկայացնել հանրաքվեի տեսքով, մինչդեռ երկու ընդդիմադիր...

Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին․ Լևոն Քոչարյան

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները քաղաքական բնույթ են կրում։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն։ Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ...