Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը․ «Հրապարակ»

25 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ գրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պատրաստվում են փոխարինել փորձառու դիվանագետ Սամվել Մկրտչյանով, որը ողջ կյանքում եվրոպական երկրներում է աշխատել, իսկ 2004-2010 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչն է եղել։ Բայց Ռուսաստանը կարող է վերապահումներ ունենալ նրա անձի հետ կապված:

Ինչպես տեսանք, Ռուսաստանը հաստատեց նրա ագրեմանը, եւ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Մկրտչյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան: Բայց ՀՀ իշխանությունների փնթի ձեռագիրն այս հարցում էլ է դրսեւորվել:

Բանն այն է, որ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը 3 այց ունի Ռուսաստան, սակայն նախկին դեսպանն արդեն հետ է կանչվել եւ չի կարող նրան ուղեկցել, իսկ նորի հավատարմագիրը դեռ ՌԴ իշխանությունները չեն ընդունել․ դա որոշակի ժամանակ է պահանջում եւ կարող է ամիսներ տեւել, ինչը նշանակում է, որ նա չի կարող մուտք ունենալ պետական կառույցներ եւ մասնակցել պաշտոնական արարողություններին:

Նման այցերի ժամանակ տվյալ երկրում հավատարմագրված դեսպանն է, որպես կանոն, ուղեկցում երկրի ղեկավարին, այս պարագայում Նիկոլ Փաշինյանին ՀՀ դեսպանը չի ուղեկցելու: Ընդամենը կարող էին դեսպանափոխությունը մի փոքր հետաձգել եւ հրամաններն արձակել, ասենք, հունվարին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։ Սակայն այս...

Նեղացել է ՔՊ-ից ու որոշել է չմասնակցել ավագանու նիստերին․ «Հրապարակ»

Նեղացել է ՔՊ-ից ու որոշել է չմասնակցել ավագանու նիստերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին: Մենք գրել էինք, որ ընտրություններում...

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ․ «Ժողովուրդ»

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ...

Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»

Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շուրջ վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բանն այն է, որ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմավիրի...

Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»

Կուսակիցները եւս անակնկալի են եկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ հայտարարվում էր, թե նոր սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում, սակայն ՔՊ խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրապարակված տեքստից կուսակիցները եւս անակնկալի են եկել։ Ասացին, որ իրենք էլ են հետեւում...