Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին 80-ամյակի առթիվ։
Դանիլովի վանքի Պատրիարքական և Սինոդալական նստավայրում Եզրաս Սրբազանը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ և Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականության և հավատացյալների անունից շնորհավորել նրան 80-ամյակի առիթով։
Եզրաս Սրբազանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից շնորհավորանքներ և եղբայրական ողջույններ է փոխանցել Պատրիարք Կիրիլին՝ մաղթելով նրան առողջություն, երկար կյանք և Եկեղեցու բարգավաճման համար երկար տարիների բեղմնավոր ծառայություն։
Եզրաս Սրբազանն ընդգծել է, որ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն և անբաժանելիորեն կապված են հայ և ռուս ժողովուրդների միջև դարավոր բարեկամության հետ։





