Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին

24 Նոյեմբերի, 2026

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ պատրաստվել և հրապարակվել է նոր փաստահավաք զեկույց՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի խոչընդոտներին։ Զեկույցի համահեղինակների թվում են նաև Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը և գործադիր խորհրդի անդամ, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Աշխատանքն իրականացվել է «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի» և «Սատար Արցախին» ֆրանսահայ կազմակերպության աջակցությամբ։

Փաստաթղթում արձանագրվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շարունակվում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Ադրբեջանը փաստացի մերժում է արցախցիների հայրենիք վերադառնալու հիմնարար իրավունքը՝ ոչնչացնելով նրանց բնակավայրերն ու այն մշակութային միջավայրը, որտեղ սերունդներ շարունակ ձևավորվել է նրանց ինքնությունը։

Զեկույցի հեղինակները փաստագրել են հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման ու ձևափոխման, ինչպես նաև բնակելի թաղամասերի և ամբողջական բնակավայրերի հիմնահատակ ավերման բազմաթիվ դեպքեր։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են համացանցում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, միջազգային լրատվամիջոցների հետաքննական հրապարակումները, ինչպես նաև համադրվել են տարբեր ժամանակահատվածներում արված արբանյակային պատկերները։

Առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից իրականացվող այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում հայկական բնակավայրերի ապօրինի վերաբնակեցման գործընթացին և դրա ծանր հետևանքներին՝ տեղահանված արցախցիների իրավունքների տեսանկյունից․

  • Մի շարք բնակավայրերում քանդված հայկական տների տեղում կառուցվում են նոր շինություններ, իսկ որոշ վայրերում ամբողջական թաղամասեր հողին են հավասարեցվում։
  • Սեփական տների և գույքի կորուստը տեղահանված բնակիչներին զրկում է իրենց համայնքներում վերահաստատվելու նյութական հիմքից։
  • Հոգևոր և մշակութային ժառանգության վերացմամբ խաթարվում են համայնքային հիշողությունը պահպանելու, ինչպես նաև հավատքն ու ազգային ավանդույթները հաջորդ սերունդներին փոխանցելու նախադրյալները։

Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների այդ խախտումներն ու հանցագործությունները կատարում է ոչ միայն միջազգային նորմերի, այլև հենց արցախցիների իրավունքների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագույն խախտումներով: Փաստաթուղթը շեշտադրում է, որ վերադարձի իրավունքի իրականացումը ենթադրում է բռնի տեղահանված արցախցիների համար իրական և երաշխավորված հնարավորություն՝ ապրելու սեփական հայրենիքում, պահպանելու իրենց ինքնությունը և վերականգնելու համայնքային կյանքը։

Հեղինակ կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանն ու իրավասու կառույցներին գործուն և անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ու սեփականության հետագա ոչնչացումը, ապահովելու դրա պահպանությունն ու հասանելիությունը Արցախի ժողովրդի համար, ինչպես նաև պաշտպանելու նրանց՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունքը։

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նմանատիպ նյութեր

Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան

Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան

 Yerevan Today-ի  գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է. «Օրեր առաջ ստացել ենք ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել է զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի...

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների...

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ...

«Ղարաբաղի մեր հայրենակիցների ցանկալի տեղանունները ISO ստանդարտում չկան»․ ՆԳ նախարարի պարզաբանումը

  Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Չորեքշաբթի ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 11:00- ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...