Արմավիրում կինը հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա՝ վառել. նա կալանավորվել է

24 Նոյեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու հետևանքով սպանելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հուլիսին ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, որից հետո նրան քարշ տալով տեղափոխել է խոտածածկ հատված, վերցրել 96% խտությամբ էթիլային սպիրտի լուծույթով լցված պոլիէթիլենային տարան, հեղուկը լցրել ամուսնու մարմնին ու հագուստին և իր մոտ գտնվող լուցկիով այրել նրան։

Հրկիզման հետևանքով առողջությանը պատճառված ծանր վնասվածքներից տուժողը մահացել է։

Բացի այդ, նաև պարզվել է, որ 2025 թվականի փետրվարին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, կինը սպիրտի տարայով, ինչպես նաև ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու գլխի հատվածին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ, միաժամանակ սպառնացել սպիրտը լցնել նրա վրա և այրել:

Կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետով (մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Նմանատիպ նյութեր

Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին

Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի խոչընդոտների մասին

Արցախ Միության, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի համագործակցությամբ պատրաստվել և հրապարակվել է նոր փաստահավաք զեկույց՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքի ոչնչացմանը և բռնի տեղահանված...

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն

Երևանում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին, 29-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 26-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների...

«Ղարաբաղի մեր հայրենակիցների ցանկալի տեղանունները ISO ստանդարտում չկան»․ ՆԳ նախարարի պարզաբանումը

  Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ հենց ՆԳՆ–ն այդ առաջարկը ներկայացրել և ես ուրախ եմ, որ վերջնական հրապարակված տարբերակում կա այդ կարգավորումը։ Այս մասին, այսօր՝ նոեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը

Չորեքշաբթի ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 11:00- ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...

Նոր Սահմանադրությամբ, ՔՊ-ն պետք է որոշի, թե ով աշխատի դատավոր

Նոր Սահմանադրությամբ, ՔՊ-ն պետք է որոշի, թե ով աշխատի դատավոր

ՀՀ նոր Սահմանադրության առաջարկվող տեքստը բավականին խնդրահարույց դրույթներ ունի, որոնք պարզապես սպառնում են դատական իշխանության անկախությանը։ Մասնավորապես, բավականին քննարկվեց նախագծի 85-րդ հոդվածը՝ դատավորների վերագնահատման մասին։ Համաձայն դրա, Սահմանադրության ուժի...