Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան

24 Նոյեմբերի, 2026

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը գրել է.

«Միցում, թե՞ սինքրոնացում:

Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման շուրջ ծավալվող քննարկումներում նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը միջպետական էլեկտրացանցային կապերի հաստատմա՞ն, թե՞ էներգահամակարգերի սինքրոն աշխատանքի կազմակերպման մասին է։

Եթե խոսքը սինքրոնացման մասին է (իսկ պաշտոնական խոսույթը հենց դրա շուրջ է կառուցվում), ապա դրա հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է։ Խոսքը մի իրավիճակի հնարավոր ձևավորման մասին է, երբ երկրի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանի էներգահամակարգի աշխատանքի ռեժիմից և այնտեղ ընդունվող որոշումներից։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանին առհասարակ անհրաժեշտ այդ սինխրոնացումը։

Էլեկտրաէներգիայի առևտրի համար համակարգերի սինքրոնացումը բնավ պարտադիր չէ։ Կարելի է կառուցել միջպետական էլեկտրահաղորդման գծեր՝ հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայաններով՝ պահպանելով ազգային էներգահամակարգերի ինքնուրույնությունը։ Հենց այսպիսի մոդել է նախատեսված Հայաստան-Վրաստան էներգահամակարգերի միացման նախագծով։

Մինչդեռ սինքրոնացումը ենթադրում է հաճախականության համաձայնեցված կարգավորում, կարգավարական ծառայությունների աշխատանքի համակարգում։ Մեծանում են նաև համակարգային վթարների տարածման ռիսկերը։

Կա նաև խնդրի տնտեսական կողմը։ Ադրբեջանն արտադրում է գրեթե երեք անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Հայաստանը՝ ունենալով բնական գազի սեփական պաշարներ։

Համեմատաբար էժան ադրբեջանական էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազմանը, սեփական արտադրական հզորությունների կրճատմանը, նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծային պարամետրերի վերանայմանը։

Ի՞նչ կլինի, եթե տարիներ անց, սեփական արտադրական հզորությունների կրճատման պայմաններում, քաղաքական կամ ռազմական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանը դադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Արդյո՞ք Հայաստանը կունենա բավարար արտադրական և պահուստային հզորություններ՝ էներգահամակարգն ինքնուրույն գործարկելու և ներքին պահանջարկը բավարարելու համար։

Հարցն առավել հրատապ է դառնում Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համատեքստում։ 100 ՄՎտ մշտական բեռնվածությամբ տվյալների մշակման կենտրոնի տարեկան սպառումը համարժեք է Հայաստանում ներկայումս արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 9%-ին։ Իսկ Հրազդանի ԱԲ գործարանի հզորությունը 300 ՄՎտ-ի հասցնելու դեպքում, եթե այդ բեռնվածությունը լինի մշտական, խոսքը կլինի արդեն շուրջ 26%-ի մասին։

Ադրբեջանից ներմուծվող էլեկտրաէներգիայի հաշվին այդ պահանջարկը բավարարելու պարագայում էներգետիկ կախվածությունը կտարածվի նաև Հայաստանի թվային ենթակառուցվածքների վրա։

Առանձին խնդիր է տարածաշրջանի էներգահամակարգերի տեխնոլոգիական համատեղելիությունը։ Ադրբեջանը պատմականորեն ընդգրկված է Ռուսաստանի հետ կապված սինքրոն գոտում, իսկ Թուրքիան սինքրոնացված է եվրոպական էներգահամակարգի հետ։ Ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել տարածաշրջանի բոլոր երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը։ Եվ ի՞նչ տեղ է այս համակարգում հատկացվում Իրանին։

Միջպետական էլեկտրացանցային կապերի աշխարհագրության ընդլայնումը, իհարկե, կարող է հիմնավորված լինել։ Սակայն ցանկացած նման նախագիծ գնահատելիս Հայաստանի համար առանցքային պետք է լինի արտաքին մատակարարումների և միջպետական էլեկտրացանցային կապերի խափանման պայմաններում սեփական էներգահամակարգի կենսունակության ապահովումը»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը  «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպված բաց քննարկմանը հայտարարել է. «Մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի հետ»:

Նմանատիպ նյութեր

Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին. «Փաստինֆո»

Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի՝ Yerevan Today լրատվականի, խմբագիր Սևակ Հակոբյանի և «Հայելի ակումբ»-ի՝ պահանջելով հերքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Սևակ Հակոբյանին և Yerevan Today...

Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան

Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է։ Հիշեցնեմ, որ բացի Ալիևի սահմանադրության շնորհանդեսից, Փաշինյանն ու իր թիմը երեկ ներկայացրին ևս մեկ խիստ կասկածելի նախագիծ՝ TRIPP անվանումով (իսկ իրականում՝ Զանգեզուրի միջանցք՝...

Դպրոցի առաջին դասարանի դասվարը ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին. Քննչական կոմիտե

Դպրոցի առաջին դասարանի դասվարը ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը 2023 թվականի սեպտեմբերի...

Ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ. ՆԳՆ-ն թվեր է հրապարակել

Ոչ սթափ 719 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 413 անձ. ՆԳՆ-ն թվեր է հրապարակել

Նոյեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 182 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 123 վարորդ, առանց վարորդական...

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար

2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին միգրանտների կողմից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը ծանուցելու կարգը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Նոր...