6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը․ «Փաստ»

24 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «2027 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական նախնական քննարկումները կրկին սրել են իշխանության ու ընդդիմության տնտեսական հակադրությունները՝ բացահայտելով երկրի առաջիկա տարվա ֆինանսական քաղաքականության շուրջ առանցքային տարաձայնությունները։

Ընդդիմադիր թևի գնահատմամբ, ներկայացված փաստաթուղթը չի արտացոլում տնտեսական զարգացման և հանրային բարեկեցության տրամաբանությունը, ավելին՝ այն շեղվել է ծրագրային բյուջետավորման սկզբունքից և խարսխվում է հարկային ճնշման ու պարտքային բեռի ընդլայնման վրա։

Հնչած քննադատությունների առանցքում նաև միջոցների բաշխման համամասնություններն են, երբ վարչապետի հովանու տակ իրականացվող միջոցառումների ու փառատոնների համար նախատեսվում է մոտ 8,5 միլիարդ դրամ, մինչդեռ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ 6 միլիարդ դրամը բյուջեում տեղ չի գտել։

Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ իրենց պաշտոնավարման շրջանում պետական պարտքը ոչ թե կրկնապատկվել, այլ աճել է 1,7 անգամ՝ ընդգծելով, որ դրա մի մասը ձևավորվել է նախկինում ստանձնած պարտավորությունների հաշվին, իսկ ներկայիս աճը պայմանավորված է նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմամբ։

Այդուհանդերձ, նախագծի թվերը ցույց են տալիս, որ հաջորդ տարի պետական պարտքը կավելանա 650 միլիարդ դրամով կամ 11,2 տոկոսով՝ մոտենալով 6,5 տրիլիոն դրամի ցուցանիշին։ Ընդդիմության ներկայացուցիչները հատուկ շեշտում են, որ այդ 650 միլիարդ դրամից միայն 126,6 միլիարդն է նպատակային, մինչդեռ մնացած գումարների ուղղվածության հստակ հետագծելիությունն ապահովված չէ։

Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ուժային ու անվտանգային ոլորտների ֆինանսավորման համամասնությունները, քանի որ ներքին գործերի նախարարության բյուջեն ավելանում է 40 տոկոսով, մինչդեռ պաշտպանության նախարարության հատկացումների աճը կազմում է 9 տոկոս՝ գրեթե հինգ անգամ զիջելով ՆԳՆ-ի ցուցանիշին։

Այս համատեքստում առանձնակի սուր է դառնում շուրջ 1,3-1,4 միլիարդ դոլարի կարգի բյուջետային պակասուրդի հարցը, քանի որ դեֆիցիտի նման ծավալն ուղղակիորեն նշանակում է, որ համապատասխան չափով պետք է ներգրավվեն նոր փոխառություններ և արտաքին պարտք։

Մինչդեռ բյուջետային ծախսերն աճում են մոտ 13 տոկոսով, իսկ տնտեսական աճի առավելագույն կանխատեսումը սահմանված է 5,8 տոկոս՝ զիջելով նախորդ տարիների արդյունքներին, եկամտային հիմքը չի հասցնում ապահովել ավելացող պարտքային բեռի կայուն կրողունակություն։

Պարտքային ֆինանսավորումը բնույթով անսահմանափակ լինել չի կարող. յուրաքանչյուր նոր փոխառություն մեծացնում է սպասարկման ծանրությունը, և ինչքան էլ որոշում կայացնողները հանդես գան ինքնավստահ, դիլետանտ ու հռետորական հայտարարություններով, ֆինանսական տրամաբանությունն ունի իր վերջնակետը։

Վաղ թե ուշ արտաքին պարտք վերցնելու հնարավորությունը սպառվում է, իսկ դրա սպասարկումը դառնում է անհնարին, ինչը փլուզում է փոխառությունների հաշվին պահպանվող հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ֆինանսական կաթվածի՝ հարվածելով տարբեր ոլորտների բնականոն գործունեությանն ու խորացնելով առկա ճգնաժամային միտումները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի. «Ժողովուրդ»

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի դիվանագիտական համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և...

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական օրակարգում սուր քննարկումների առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ կապված նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացի հետ։ Առաջարկի առանցքն այն է, որ Ազգային ժողովում...

Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»

Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Ուսանողների շրջանում դժգոհություն է հասունանում՝ կապված բուհի հնարավոր միավորման ծրագրի հետ։ Մեր տեղեկություններով՝ ուսանողներն...

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի՝ Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի հետ կապված։ Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պահանջում է այն վերադարձնել կառավարությանը։ Սա միակ տեղն է, որտեղ Արցախի հանձնումից հետո վտարանդի մեր...

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ «Ժողովուրդ»

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, նոր Սահմանադրության նախագիծը հրապարակելուց հետո, իշխանությունները, կարծես թե, բախվել են մի իրավիճակի, որին այնքան էլ պատրաստ չէին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում լուրջ անհանգստություն է առաջացել...