Քննարկվել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը. ԱԳՄԱՆ

23 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան՝  և մի շարք ոլորտներում շարունակաբար խորացող համագործակցությունը։ Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտերում և զարգացումների ներկայիս միտումներին համահունչ փոխգործակցության նոր հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել գործընկերության տնտեսական բաղադրիչին, ինչպես նաև G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերի:

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունըանդրադարձ են կատարել 2025թ. օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովից ի վեր խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացված քայլերին և արդյունքներին: Այս համատեքստում անդրադառնալով ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հարցերին՝ զրուցակիցներն ընդգծել են նույն օրը ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի կարևորությունը՝ որպես այս խոշոր նախագծի իրականացման և տարածաշրջանային համագործակցության զարգացման ևս մեկ առանցքային փուլ:

Արարատ Միրզոյանը և Արյե Լայթսթոունը մտքեր են փոխանակել միջազգային զարգացումների և գործընթացների շուրջ։

Նմանատիպ նյութեր

Նոր Սահմանադրության նախագծով կարող է սահմանափակվել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը

Նոր Սահմանադրության նախագծով կարող է սահմանափակվել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի 20-րդ հոդվածի 28-րդ կետով առաջարկվում է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքը կապել Հայաստանում մշտական բնակության որոշակի պայմանի հետ։ Նախագծի համաձայն՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք կունենան 18 տարին լրացած...

Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող Սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ Սուքիասյան

Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող Սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու. Հայկ Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը գրում է. «Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու։ Եվ այսպես, այսօր հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստը` առանց...

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին

«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր սահմանադրության քննարկումներին։ Մասնավորապես առանձնացրել է սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Թուրքական լրատվականի հաղորդմամբ՝ Անկախության...

Ինչ լավ է, որ չունեք անհրաժեշտ մանդատը՝ այս խայտառակությունը հանրաքվեի դնելու համար. Սամվել Հակոբյան

Ինչ լավ է, որ չունեք անհրաժեշտ մանդատը՝ այս խայտառակությունը հանրաքվեի դնելու համար. Սամվել Հակոբյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սամվել Հակոբյանը գրում է. «Անկախության հռչակագրից հրաժարում, դատական համակարգի նկատմամբ վերահսկողության ուժեղացում, քաղաքացիների իրավունքների սահմանափակում և իշխանության կենտրոնացման նոր մեխանիզմներ Ինչ լավ է, որ չունեք...

Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվերակելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը. պատգամավոր

Սահմանադրությունով են ուզում ամրագրել ՀՀ քաղաքացիներին քվերակելու իրավունքից զրկելու հակասահմանադրական օրենքը. պատգամավոր

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Արդեն տեսանք ինչ չկա Փաշինյանի հրապարակած տեքստում. Ոչ մի էական դրական բարեփոխում ժողովրդի համար, Անկախության հռչակագրից հրաժարում, արդյունքում նաև Հայոց Ցեղասպանության հիշատակման վերացում։ Հիմա տեսնենք...