Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

22 Նոյեմբերի, 2026

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։

«Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձևավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որևէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:

Վայոց Ձորում և Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Նախորդ հոդվածում անդրադարձել ենք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին: Այս անգամ կպատմենք Վայոց Ձորի մասին:

Վայոց Ձորի մարզում 2022 թ. սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը մոտ 65 քկմ է զավթել ՀՀ սուվերեն (ինքնիշխան) տարածքից: Խոսքը կոնկրետ այս մարզից կորսված հողերի մասին է, սակայն շուրջ 8.5 քկմ էլ Հայաստանը կորցրել է Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանագլխին) հարավ՝ Սյունիքի մարզում:

65 քկմ-ն հավասար է 100 հատ Երևանյան լճի: Մյուս կողմից՝ այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) է, որը պետական սեփականություն է: Խոսքը Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի մասին է: Օկուպանտների դիտարկման ու նշանառության տակ է հայտնվել նաև դրա հարևան Ջերմուկի անտառային պետական արգելավայրը:

65 քկմ-ի մեջ, ինչպես ասվեց, ներառված չէ չեզոք գոտու տարածքը, որը ձևավորվել է թե՛ ջրաբանական, թե՛ անտառային արգելավայրերի հողերի հաշվին: Այսինքն՝ 2022-ին աշնանն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երկու ԲՀՊՏ-ներն էլ տարածքային կորուստներ են ունեցել:

Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 %-ն օկուպացված է:

Ջերմուկի ջրաբանական արգելավայրը ստեղծվել է ՀՀ կառավարության 17.09.2009 թ. որոշմամբ: Այն գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում՝ ակունքից մինչև եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի ջրային ու հարակից էկոհամակարգերի, դրանց կենսաբազմազանության պահպանությունը, ինչպես նաև հողի, օդի, ջրի և կենսաբազմազանության ամբողջականության, բնական պաշարների, հազվագյուտ կենդանական տեսակների, դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներ են Արփա գետի վերին հոսանքի ջրաէկոհամակարգը, բնական, այդ թվում՝ հանքային ջրերի աղբյուրների ելքերը, բնության կենդանի և անկենդան հուշարձանները:

Պաշտոնական տվյալներով՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրում հանդիպում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների 3 տեսակ:

Կառավարության վերոնշյալ որոշման հիման վրա Ջերմուկի ջրաբանական արգելավայրը 2010-ին մտցվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմ, որը ներկայում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը (ՇՄՆ) ենթակա կազմակերպություն է: Նույն տարում հաստատվել են արգելավայրի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը: Ըստ այդմ՝ Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքը 17,371.76 հա է կամ 173.7 քկմ: Օկուպացված տարածքը (ըստ Google Maps-ով մեր չափումների՝ 64.6 քկմ) հավասար է արգելավայրի 37.2 տոկոսին:

Արգելավայրի պահպանությունն իրականացնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը: Սակայն ներկա պայմաններում, երբ դրա 37.2 տոկոսը (չհաշված չեզոք գոտին) գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, և օկուպացիոն գոտու երկայնքով տեղակայված են հակամարտ զորքերի մարտական դիրքերը, էկոպարեկները հասանելություն ունեն արգելավայրի ոչ ամբողջ տարածքին:

Նաև հարկ է նկատել, որ արգելավայրի հյուսիսային ու արևելյան սահմանները (ընդհանուր՝ մոտ 28 կմ) համընկնում են հայ-ադրբեջանական սահմանին, որի երկայնքով ևս տեղակայված են մարտական դիրքեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Նմանատիպ նյութեր

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին «Nissan»-ում բռնկված հրդեհից փրկել են

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել դեպի Բավրա ընթացող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ «Վարորդին և 6 ուղևորներին...