Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը սոցցանցի իր էջում գրել է.
Ինչն է հարցը, խնդիրը։
Տեսեք, նորագույն տեխնոլոգիաներն իհարկե հիանալի է, արհեստական բանականությունը՝ հրաշալի, առանց հեգնանքի։ Բայց, եթե այդ ամենը «ներկառուցված» չէ կենսունակ տնտեսական, ավելի բազմազան համակարգում, ապա մեծ հաշվով վերածվում է բլեֆի։
Առավել եւս, որ այսօր աշխարհում լրջորեն ծավալվում է խոսակցությունը, կապված հենց ԱԲ ոլորտի որոշակի բլեֆային աճի հետ։ Այս օրերին մի շարք սկանդալներ են, հենց նույն ՆՎԻԴԻԱ–ում, որ ներկայացնում է Լեբարեդյանը, նաեւ ամրիկյան ԱԲ այլ խոշոր ընկերություններում։ Արժեթղթերի անկում է թե այնտեղ, թե Չինաստանում։
Ոլորտը հայտնվել է աշխարհաքաղաքականության սեղանին, եւ ով գիտե՝ նաեւ հնարավոր է զոհասեղանին։ Եվ այստեղ, երբ Հայաստանի տնտեսական ապագան կապվում է այս ոլորտի հետ, այն էլ առավելապես պաթետիկ թվերի ւ խոսքերի տեսքով, առաջանում է մտավախություն, որ Հայաստանում կառուցապատման ակնհայտորեն փչվող փուչիկին զուգահեռ, Հայաստանը կարող է նաեւ ներգրավվել ԱԲ համաշխարհային փուչիկի շրջանակ, ու այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը պարզապես վեր կբարձրանա երկու փուչիկների շնորհիվ, որոնք փչողները դա անում են անպայման ինչ որ պահի պայթեցնելու համար։
Ահա, թե ինչու է պետք Հայաստանում տնտեսության մասին խոսակցությունը իջեցնել գետնի վրա եւ հասկանալ, ու նաեւ հանրությանը հասկացնել, թե իրականում ինչ վիճակ է գետնի վրա։






