Բա դուք ինչո՞ւ եք սաղ․ լրագրողը՝ Փաշինյանին

19 Նոյեմբերի, 2026

«Պարոն Փաշինյան, բուլդոզերը մի մեքենա է, որը նախատեսված է հողը փորելու, քանդելու և տեղափոխելու համար։ Երեկ սպառնում էիք՝ ասացիք՝ բուլդոզերով կգամ ու կանգ չեմ առնի։

Իսկ Եռաբլուրում ինչքան հող կար փորվելու, փորվել է, ինչքան տեղափոխելու էր՝ տեղափոխվել է, ինչքան քանդելու էր՝ քանդվել է։ Հերիք չէ՞ այդ ամենը։ Ձեր ատելության, սպառնալիքների դոզան, այդ կիրքը մինչև ո՞ւր է հասնելու։ Ուզում ենք հասկանալ։

Դուք արդեն որերորդ անգամ է՝ նայում եք հայ մարդու աչքերի մեջ և առանց աչքը թարթելու ասում՝ «Բա դու ինչո՞ւ չես զոհվել»։ Ենթադրենք՝ իրենք էլ զոհվեին, դա Ձեզ ի՞նչ էր տալու։ Ընդհանրապես Ձեր քյարը ո՞րն է, ուզում եմ հասկանալ։

Դուք Դուբլինում Ալիևին հարցրե՞լ եք՝ բա դու հորդ հետ խի՞ չես մեռել։ Հարցրե՞լ եք նրան։ Ինչո՞ւ եք անընդհատ հայերին ասում։

Ընդհանրապես, կներեք արտահայտությանս համար, բա դուք ինչո՞ւ եք սաղ՝ Կոնջորյանը, Խանդանյանը, Արայիկ Հարությունյանը, Վահան Կոստանյանը, չծառայածներով և ընդհանրապես ձեր թիմով ինչո՞ւ եք սաղ։

Ութ տարի է՝ սպառնում եք՝ «կկզցնեմ», «կսատկացնեմ», «ասֆալտին լիզել կտամ», «կդոմփեմ»։ Ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք։ Ձեր նախորդ ճեպազրույցում էլ ասացիք՝ «բոլորի ձեռքը կջարդենք, պետք լինի՝ նաև աթոռով»։ Բայց Ձեր մազն անգամ չի ծռվել։ Ես ասացի՝ կարող է Զվարթնոցից գաք, այսպես բերման ենթարկվեք, բայց Ձեզ ոչինչ չի եղել»,- այս հարցը լրագրողներից մեկն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ մինչև 2030թ. վերջը նախատեսվում է օդուժի զինանոցը համալրել 20, իսկ մինչև 2035 թ. վերջը՝ ընդհանուր 100 միավոր թուրքական արտադրության «KAAN» կործանիչներով։ Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը: Գյուլերի...

Վաղարշյան փողոցում երիտասարդը փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի. ՆԳՆ

Վաղարշյան փողոցում երիտասարդը փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի. ՆԳՆ

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք...

Ես Սյունիք բառ ասե՞լ եմ․ Նիկոլ Փաշինյանը կրկին հերքեց իր նախկին խոսքերը

  «Սյունիքը ո՞րն է։ Ասում եմ՝ Սյունիքը ունի կոնկրետ քարտեզ։ Այդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանի՝ իմ կողմից տված հրամանով և Վաղարշակ Հարությունյանի կողմից հետ է քաշվել, և կանգնել է Սյունիքի սահմանի վրա։ Այդ զորքը, մի րոպե,...

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանը Հայաստանից տեղեկություններ է պահանջում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ անդրադառնալով անհետ կորած ադրբեջանցիների և ականային վտանգի խնդրին։ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 4 010 քաղաքացի, իսկ Արցախի օկուպացված...

Փաշինյանը խոստովանեց՝ Սահմանադրության հարցը քննարկել է Ալիևի հետ

  «Պարոն վարչապետ, շարունակելով ընդդիմությանն ուղղված Ձեր առաջարկությունների թեման՝ մոտ երեք շաբաթ առաջ այս օրակարգը կրկին սկսվեց հարցուպատասխանի ընթացքում։ Հաջորդ օրը՝ ճեպազրույցում, այստեղ ասացիք, որ շատ բարդ ճանապարհ է սպասվում՝...