«Սյունիքը ո՞րն է։ Ասում եմ՝ Սյունիքը ունի կոնկրետ քարտեզ։ Այդ զորքը հետ է քաշվել Վաղարշակ Հարությունյանի՝ իմ կողմից տված հրամանով և Վաղարշակ Հարությունյանի կողմից հետ է քաշվել, և կանգնել է Սյունիքի սահմանի վրա։ Այդ զորքը, մի րոպե, Սյունիքի սահմանից առաջ է եղել, հետ է քաշվել, և հետ է քաշվել, գիտե՞ք ինչի համար, որովհետև եթե հետ չքաշվեր, այդ ձեր և մյուսների ցանկացած 5000 զոհն էր լինելու, և ոչ թե 3000»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




