Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները լայն հեռանկարներ ունեն և կախված չեն համաշխարհային իրավիճակից։
Նա նաև հայտնել է, որ Չինաստանը հանդես է գալիս Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման օգտին։
«Չինաստանը դեմ է միակողմանի գործողություններին և հովանավորչական քաղաքականությանը և հավատարիմ է մնում իրական բազմակողմ համագործակցության սկզբունքներին, որոնք ուղղված են բազմակողմ առևտրային համակարգի պահպանմանը, ԱՀԿ-ի կանոնների պահպանմանը և կազմակերպության բարեփոխումների խթանմանը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Շենժենում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովի գործարար գագաթնաժողովում։
Չինաստանի առաջնորդը Ռուսաստանի նախագահի հետ ներկայիս հանդիպումը խորհրդանշական է անվանել։





