Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը. «Հրապարակ»

18 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Հայկական կարմիր խաչի ընկերությւնը։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ: Թվում է, թե մեր բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատները պետք է մասնակցեին համաժողովին, եւ այն հենց նրանց հարազատներին մխիթարելու համար է նախաձեռնվել: Բայց պարզվում է` այդպես չէ:

Մենք տեղեկացանք, որ ԱԱԾ-ից կապվել են անհետ կորած զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել 5 հոգանոց կազմով ներկա լինել միջոցառմանը, սակայն այդ 5 հոգու ցանկն էլ իրենք են որոշել: Օրինակ, փաստաբան Տաթեւիկ Սողոյանի անունը, որի քեռին եւս անհետ կորածների մեջ է, հանել են ցանկից: Անհետ կորածների ծնողներից մեկն ասաց, որ տեղյակ չեն, թե այս համաժողովն ինչ նպատակով է կազմակերպվում, սակայն իրենք դեմ են հատկապես Ալեն Սիմոնյանի մասնակցությանը, որը ժամանակ առաջ իրենց զավակների հետ կապված անթույլատրելի հայտարարություններ է արել:

 

Նմանատիպ նյութեր

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության...

ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ»

ՔՊ-ն սադրիչ պլան ունի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի երեկվա ելույթից հետո իրավիճակը թեժացավ, եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը, քանի որ ՔՊ-ականները սկսեցին Վեհափառին ավազանի անունով դիմել: ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ ֆրակցիան...

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա...

Նախկին ԱԽՔ-ի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

Նախկին ԱԽՔ-ի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վերնախավում տարակուսանք ու դժգոհություն է առաջացրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը։ Իշխանական շրջանակներում այս պահին ոչ այնքան զայրացած...

Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք»

Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մինչեւ տարեվերջ կառավարությունում «կլյուչեւոյ» պաշտոններում ծվարած պաշտոնյաների «ջարդ» է սպասվում։ «Թիրախում հնաբնակներն են, որոնք կամեռաների տակ ֆնչացնելով ու բողոքելով` գործ են անում: Ա՛յ, դրանց իրական...