Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

17 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կոկո բար»-ի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և հնարավոր է՝ կա վիրավոր կամ վիրավորներ։
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:50-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգել են ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղից՝ պարեկային ծառայության անշարժ հենակետի դիմացից, «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում «Կոկո բար»-ում Էդգար Մ.-ն, մյուս կողմից Երևանի բնակիչներ 23-ամյա Ամիր Ա.-ն և 26-ամյա Մուհամադ Ի.-ն վիճաբանել են իրար հետ, ինչի ժամանակ էլ վերջինները ծեծի են ենթարկել Էդգար Մ.-ին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի համայնքային ոստիկանները կասկածյալներ Ամիր Ա.-ին և Մուհամադ Ի.-իմ նշված ակումբում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալներն աշխատում են «Ալֆա» պահնորդական ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակիցներ։

 

Նմանատիպ նյութեր

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Ինչ տեղի ունեցավ Արցախի և նրա ժողովրդի հետ. Հայ դատի ԿԽ-ի արձանագրումները

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Չլուծված․ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր խմբագրությունը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի...

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում տարածաշրջանում. Ֆիդան

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան առանցքային դիրք է զբաղեցնում Եվրոպան, Սևծովյան տարածաշրջանը, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող հաղորդակցային ուղիներում։ Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացած «Միջտարածաշրջանային...

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհում տիրող քաոսի պայմաններում կա երկու գերտերություններից մեկի վասալը դառնալու գայթակղություն։ Նրա խոսքով՝ Եվրոպայի նպատակը պետք է լինի բազմաբևեռ աշխարհակարգի և ռազմավարական ինքնավարության պաշտպանությունը։ Նման...

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։...

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...