«Երբ 2026 թվականին տեղի էին ունենում Ազգային ժողովի նախագահության, այդ թվում հենց Ռուբինյանի ընտրությունները, կհիշեք՝ մի պարզ հանգամանք էր քննարկվում, և դա նաև, ի դեպ, գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում կարմիր թելով անցնում է։ Ազգային ժողովի նախագահությունը չպետք է ներկայացնի որևէ մի քաղաքական թիմի, որևէ մի կոնկրետ քաղաքական գիծ կամ քաղաքական օրակարգ, երբ վերջինս նիստը նախագահում է։ Եթե հերթագրվում է ելույթ ունենալու համար, կարող է ելույթ ունենալ այնպես, ինչպես ցանկացած պատգամավոր։ Բայց երբ Ազգային ժողովի նախագահությունը նիստը վարելու իր բացառիկ լիազորության շրջանակներում սկսում է կոնկրետ փոքր, միջին կամ այլ տրամաչափի քաղաքական օրակարգ սպասարկել, այդտեղից միշտ առաջանում է մի իրավիճակ, որը այսօր պայմանականորեն առաջացավ։»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։






