«Աշխարհի ցանկացած երկրում լինում են քաղաքական գործեր, բայց այս մասշտաբի հետապնդումներ, բացի ավտորիտար երկրներից, ոչ մի տեղ չենք տեսել։
Հիմա, օրինակ, եթե վերցնենք «Ուժեղ Հայաստանը», այնքան շատ են քաղբանտարկյալները, որ միայն առաջնորդներին ենք կարողանում անդրադառնալ։ Հայաստանից ձերբակալված է մի առաջնորդ, ով, իմ ընկալմամբ, այնպիսի մարդ է, որին կարելի էր օրինակ դարձնել երիտասարդ սերնդի համար։ Հեռավոր, փոքր քաղաքում ծնված սովորական ընտանիքի տղան կարողացել է այնքան առաջ գնալ, որ դարձել է Forbes-ի ցուցակի անդամ։ Չգիտեմ՝ որերորդ համարն է, չեմ հաշվել նրա ունեցվածքը, բայց գիտեմ, որ Forbes-ի ցուցակում է։ Այսինքն՝ նրան կարելի էր որպես լավ օրինակ ներկայացնել երիտասարդ սերնդին, ասել՝ շփվե՛ք այս մարդու հետ, տեսե՛ք՝ ինչ կարող եք նրանից սովորել։ Այս աշխարհում անհնարին ոչինչ չկա»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լիդյա Մանթաշյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



