Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan Sentra» և BMW X5 մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով -ը BMW X5 բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։






