Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ «Ժողովուրդ»

13 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում անակնկալ զարգացում տեղի ունեցավ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ պետք է քննարկվեր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծը, հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է այն հետ կանչել և քննարկումը հետաձգել երկու ամսով։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագիծը խորհրդարանում ներկայացնելու համար պետք է ներկայանար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն վերջին պահին կառավարությունը փոխել է իր ծրագրերը, և նախագիծը հանվել է քննարկումից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախագծի շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել հենց պետական համակարգում։ Բանն այն է, որ այն բավականին արագ է մշակվել, իսկ դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո տարբեր գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ հասկացել են, որ իրենց սպասված աշխատավարձի բարձրացումը կարող է այդպես էլ տեղի չունենալ։

Նախագծով աշխատավարձերի էական բարձրացում էր նախատեսվում հիմնականում բարձր պաշտոն զբաղեցնողների, այդ թվում՝ նախարարների համար, մինչդեռ պետական համակարգի բազմաթիվ ստորին օղակի աշխատակիցներ որևէ էական բարելավում չէին ստանալու։ Փաստացի, պետական համակարգում հարց է առաջացել՝ ինչո՞ւ պետք է աշխատավարձերի բարձրացման անվան տակ առավել շահեկան պայմաններ ստեղծվեն հենց բարձր պաշտոնյաների համար, իսկ համակարգի մյուս աշխատակիցները դուրս մնան այդ գործընթացից։

Մեր տեղեկություններով՝ դժգոհությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։ Պետական տարբեր կառույցներից հնչած բողոքներից հետո հարցը քննարկվել է իշխանության ներսում, և, ի վերջո, որոշում է կայացվել նախագիծը հետ կանչել՝ այն վերանայելու պատճառաբանությամբ։

Սակայն այս որոշումն էլ իր հերթին հիասթափություն է առաջացրել պետական համակարգում։ Աշխատակիցների մի հատվածը հույս ուներ, որ արդեն հունվարի 1-ից տարբեր կառույցներում աշխատավարձերի բարձրացում տեղի կունենա։ Իսկ այժմ, հաշվի առնելով նախագծի երկամսյա հետաձգումը, լուրջ հարցականի տակ է դրվում՝ արդյոք այդ բարձրացումը կկայանա՞ նախատեսված ժամկետում, թե՞ այն կտեղափոխվի հաջորդ տարի կամ չի լինի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...