Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին. factor.am

12 Նոյեմբերի, 2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքի հյուրանոցում մեկշաբաթյա կեցությունն արժեցել է 4 մլն 543 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ը հայտնում է տեղեկանալով  նախարարությունների միջև գումարի փոխանցումն ապահովող փաստաթղթերի ուսումնասիրությունից։ Մաթևոսյանը Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պատվիրակության կազմում է եղել։ Նախարարը սեպտեմբերի 20-26-ը մնացել է «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում։

Հյուրանոցային ծախսը նախապես և մեկ ընդհանրական փոխանցմամբ վճարել է Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը։ Այժմ առաջարկվում է Շրջակա միջավայրի նախարարության՝ արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից 4 մլն 543 հազար 100 դրամը փոխանցել պետական արարողակարգի ծառայությանը՝ կատարված ծախսը փոխհատուցելու նպատակով։

Նմանատիպ նյութեր

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝...

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։...

Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական անպատասխանատվություն է․ Լարիսա Ալավերդյան 

  «Աստվածաշնչյան խոսքերով, երևի, պետք է սկսեմ՝ «Սիրտս տխուր է մահու չափ», որովհետև, ըստ էության, տեսնում ենք, որ մահը՝ լինի բանակում, թե ազատազրկման վայրերում, կարծես սովորական է դառնում։ Եվ ամենածանրն այն է, որ հասարակության լայն...

Կալանքի պայմանները դարձել են խոշտանգման միջոց․ Ձյունիկ Աղաջանյան

  «Նման գործելաոճով փորձ է արվում ընդհանրապես ոչնչացնել մրցակցային դաշտը, այսինքն՝ վերացնել հակառակ թեկնածուի առաջ գնալու և ընտրվելու ցանկացած հնարավորություն։ Մի բան հասկանանք․ այս ամենն իրականացնելու համար ընտրվում է կալանքը։...