Արևմտյան մի շարք երկրներ ամբողջ աշխարհում «բառացիորեն որս են հայտարարել» Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, և Հայաստանը բացառություն չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ներկայացվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանին, ապա Մոսկվան դեռ անցյալ տարի հայ գործընկերներին առաջարկել էր այս խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։
Նա հայտնել է, որ Երևանին ներկայացված նախագծում հաշվի էին առնվել նաև հայկական կողմի ցանկությունները։
Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի այս հարցը կշարունակենք պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր կգործադրենք նրանց ազատ արձակելու համար։
Ավելի վաղ Վալենտինա Մատվիենկոյի և Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էր, որ եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ապա ռուսաստանցիներին կարող են խորհուրդ տալ ձեռնպահ մնալ ՀՀ այցելելուց։





