Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների թեմայի շուրջ։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet-ը։
«Զրույցի մանրամասներին ծանոթ աղբյուրների խոսքով՝ խոսակցությունը չափազանց ծանր և սուր է եղել։ Զրուցակիցներից մեկն այն նույնիսկ բնութագրել է որպես «դժոխային վեճ»»,- ասվում է հրապարակման մեջ։
Այնուամենայնիվ, Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է այդ տեղեկությունը՝ հեռախոսազրույցը բնութագրելով որպես «ամենևին էլ ոչ լարված»։
Նախօրեին Financial Times-ը հայտնել էր, որ Նեթանյահուն ամեն օր զանգահարում է Թրամփին՝ կոչ անելով վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։





