«Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։ Երբ մենք մեր քաղաքացիներին փորձում ենք բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության համար, եկեք հիշենք, որ Ադրբեջանի Սահմանադրության հիմքը 1991 թվականի Անկախության հռչակագիրն է, և Ադրբեջանի Հանրապետությունը համարվում է 1918–1920 թվականներին գոյություն ունեցած պետության իրավահաջորդը։ Հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարելու Ադրբեջանին (նոր Սահմանադրությունից հետո) Հայաստանի Հանրապետությունից պահանջելու իր հերթական զիջումները՝ օրինակ՝ Վայոց ձորի, Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզերի նկատմամբ։ Իհարկե՝ ոչինչ»,- այս մասին միավորված ընդդիմության և իրավական համայնքի հանդիպմանը նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






