Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

9 Նոյեմբերի, 2026

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին, բարձր գնահատել երկու երկրների միջև առկա դարավոր բարիդրացիական հարաբերությունները։

Կողմերը փաստել են տնտեսական, էներգետիկ, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի ակտիվ զարգացումն ու ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի հարավում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իրանական կազմակերպությունների զգալի ներգրավվածությանը։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ հարաբերությունների զարգացման գործում ակտիվ փոխայցերն ունեն ուրույն դերակատարում ու քննարկվել երկկողմ այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր

Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ

Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը և Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում, կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար...

Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան

Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր նոյեմբերի 9-ն է։ Արդեն վեց տարի է՝ մենք այս օրն անցկացնում ենք կորստի, ցավի, անպատասխան հարցերի և չսպիացող վերքերի ծանրության ներքո։ Վեց տարի է՝ այս օրը մեզ հիշեցնում է ոչ միայն պատերազմի ողբերգական...

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու: Հիմա մենք արդեն քննարկում ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունը: Ու չկա որևէ...

Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքը, Գեղարքունիքը և Վայոց Ձորը․ Գասպարյան

  «Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։ Երբ մենք մեր քաղաքացիներին փորձում ենք բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանի...

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Լրագրող Նինա Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նոյեմբերի 9, 2026 թ․, Մոսկվա Բարեկամներիցս մեկը հագուստ էր գնում։ Դրամարկղի մոտ պարզվեց, որ վաճառողն ադրբեջանցի է, և ասում է․ «Ради Пашиняна я вам сделаю скидку. Мы его очень любим, он единственный лидер, который...