Ընտրողներն արդեն իսկ չեն տվել հնարավորություն որևէ սահմանադրություն հանրաքվեի դնելու համար․ Արթուր Դանիելյան

9 Նոյեմբերի, 2026

 

«Մեզ պարտադրվում է ալիևյան սահմանադրություն, որը ենթադրում է Անկախության հռչակագրից հրաժարում, և եկեք պատկերացնենք մի իրավիճակ, թե ինչ կլինի, եթե հանրաքվեն ունենա հաջողություն կամ հակառակը՝ հայ ժողովուրդն այնուամենայնիվ դեմ լինի նոր սահմանադրության ընդունմանը։ Մի պարագայում, եթե հանկարծ ինչ-որ ճանապարհով ալիևյան սահմանադրությունը հանրաքվեի դրվի, և հայ ժողովրդի կամքն այնպիսին լինի, որ այդ սահմանադրությունն ընդունվի, մենք կորցնում ենք մեր անկախության հիմքերը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության անկախության համար հիմք է հանդիսացել Անկախության հռչակագիրը, և հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ մենք հրաժարվում ենք Հայաստանի Հանրապետության կարևորագույն հիմքից։ Ինչպես նաև, համաձայնելով հանրաքվեին, մենք ընդունում ենք ալիևյան այն խեղաթյուրված մոտեցումը, թե մեր սահմանադրությունն իր մեջ պարունակում է տարածքային պահանջներ։ Հակառակ պարագայում, եթե այնուամենայնիվ լինի հանրաքվե, և հայ ժողովուրդը դեմ քվեարկի այդ սահմանադրությանը, բնականաբար հակառակորդ պետության կողմից հնչելու է այն մոտեցումը, որ հայ ժողովուրդն ագրեսոր ժողովուրդ է, տարածքային պահանջներ ունի և չի ցանկանում հասնել խաղաղության։ Այսինքն՝ երկուսն էլ մեզ համար ընդունելի լինել չեն կարող և կարող են կիրառվել ի վնաս Հայաստանի Հանրապետության»,- այս մասին միավորված ընդդիմության և իրավական համայնքի հանդիպմանը նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի...

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Լրագրող Նինա Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նոյեմբերի 9, 2026 թ․, Մոսկվա Բարեկամներիցս մեկը հագուստ էր գնում։ Դրամարկղի մոտ պարզվեց, որ վաճառողն ադրբեջանցի է, և ասում է․ «Ради Пашиняна я вам сделаю скидку. Мы его очень любим, он единственный лидер, который...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Վահե Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. եվրոպական բողոքի ցույցերն ու հայաստանյան իրողությունները. Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի...

Իրանի փոխնախագահը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը

Իրանի փոխնախագահը Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացը

Փաշինյանն ու Իրանի  նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին քննարկել են  Հայաստան–Իրան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը։ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին ընդգծել  է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Զրուցակիցները քննարկել...

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am

Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am

168.am-ը գրում է.  «Խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա էր մեկնել նաև Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը)։ Նույն ինքնաթիռում է եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը մեկնել էր մասնակցելու Մոսկվայում մեկնարկած՝ ԱՊՀ մասնակից...