Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց. Գագիկ Ասատրյան

9 Նոյեմբերի, 2026

 «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Ես անցա քո կողքով և տեսա քեզ, որ քո ժամանակն էր՝ սիրո ժամանակ, և իմ փեշը տարածեցի քո վրա ու ծածկեցի քո մերկությունը… Եվ քեզ հագցրի ասեղնագործ հանդերձով, քեզ հագցրի բիսսոնով և ծածկեցի քեզ մետաքսով» (Եզեկիել 16:8, 10):
Ադրբեջանում բողոքի ցույցեր այլևս չկան, Էրդողանն ու Ալիևը Շուշիում տոնում էին իրենց տարած հաղթանակը, Ադրբեջանը չփլուզվեց, Թուրքիան էլ չմասնատվեց։ Եվ գիտեք, դա այնքան էլ վատ չէ, քանի որ հայ հասարակությունը շարունակական կերպով կսկսեր ճզմվել ինքնախաբեության հաստոցի տակ այնպես, ինչպես մի քանի հարյուր տարի։ Ես բնավ չեմ ուրախանում ո՛չ Բաքվի ցույցերից, ո՛չ էլ Իզմիրի երկրաշարժից, քանի որ, որքան էլ՝ տարօրինակ է, մենք՝ հայերս, դրանից միայն արխային ընկնելու տենդով ավելի ու ավելի ենք հիվանդանում։
Ես կուրախանայի մի դեպքում, երբ Բաքվի ցույցերը, հուզումներն ու ընդվզումները կազմակերպած լինեին հայկական Հատուկ ծառայությունները, ես անչափ կուրախանայի Իզմիրի, կամ Մալաթիայի երկրաշարժերից, եթե դա հայկական արտադրության որևէ գաղտնի զենքի կիրառման արդյունք լիներ։ Ավարայրի անեկդոտի նման, մենք սիրում ենք հույսներս դնել Աստծու վրա, բայց էստեղ էլ մի ՄԵԾ, շատ ՄԵԾ ինքնախաբեություն կա՝ մենք ոչ թե հույսներս ենք դնում Աստծո վրա, այլ մեր համահայկական մեծամտությունն ու թամբալությունն ենք փորձում դրանով քողարկել։ Համոզված եմ ասում, քանի որ Քրիստոսին առաջինն ընդունած ժողովուրդը եթե կառչած լիներ նույն Քրիստոսի վարդապետությունից, իրապես գիտակցեր՝ ինչ բան է սերը, ինչ բան է հավատը, ինչ բան է աղոթքը, ապա ոչ մի թուրք չէր կարող մեզ հաղթել։
Մահացու մեղքերի մեջ թաթախված հասարակությունը ի զորու չէ իր քթից այն կողմ իրական աշխարհ տեսնել, դրանից է, որ նույն այդ հասարակությունն իր գլխին վերակացու է կարգել իր նմանին, իր՝ հավաքական մեղքերը մեկտեղող մեկին, ով ամեն օր, ամեն ժամ ու րոպե ոտքերն են սրբում այն ամենի վրա, ինչը մեզ հայ է պահում։ Հպարտության, ագահության, ծուլության, բարկության, որկրամոլության, բղջախոհության, նախանձի մունետիկն այսօր, կարողանում է կոտրել քիչ թե շատ մնացած այն գոյապահպանական իմունիտետը, որը կենաց մահու կռիվ է տալիս համահայական քաղցկեղի դեմ։ Բայց սա պարտության ճանապարհ է, կործանումի ճանապարհ, քանի որ, ոչ միայն ֆիզիկական դաշտում, այլև՝ հոգևորում, մենք պարտություն ենք կրում։
Ձևին սիրահարված լինելն ու բովանդակությունը միշտ մերժելը մեր տունը քանդեց։ Մեր Արցախ տունը, այն վահանը, որի հետևում մենք թաքցնում էինք մեր հոգևոր մերկությունը։ Արցախը չկա, ու դրանից հետո մենք հասկացանք, որ ունակ ենք մարսել նաև, երբ պղծվում է 1700-ամյա մեր հավատքը։ Սա մեր մերկության ապացույցն է , մեր՝ հոգևորից սնանկ լինելու ապացույցը։ Մենք չենք ապրում քրիստոնեավայել, ու բարեպաշտ կյանքով, դրա համար ենք այս օրն ընկել։
«Արդ, խորհուրդ եմ տալիս քեզ ինձնից գնել կրակով փորձված ոսկի, որպեսզի հարստանաս, և սպիտակ հանդերձներ, որպեսզի հագնես, և քո մերկության ամոթը չերևա… Արդ, նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր» (Հայտնություն 3:18):

Նմանատիպ նյութեր

Արցախի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի հակառուսական թեզերը սինխրոն էին․ Ալեն Ղևոնդյան

  «Ես չեմ հասկանում կոլապսի գնալու, գոյաբանական խնդիրներ ունենալու այդ ֆանտաստիկ մղումը գործող իշխանությունների և նրանց տարբեր շրջանակների կողմից։ Այո, կան աշխարհաքաղաքական ճնշումներ և այլն, բայց երբ դու հասկանում ես թե անվտանգային,...

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է

Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տուժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան: Այս մասին հայտնում է Syunik.news-ը: Գորիսում տեղացած առատ ձյունը վնասներ է պատճառել քաղաքի կանաչ տարածքներին և էլեկտրական...

Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան

Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան

Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն...

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ Նշենք, որ COP31-ը մեկնարկել է նոյեմբերի 9-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Համաժողովի շրջանակում նոյեմբերի 11-12-ին նախատեսված է...

Արևմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի առաջարկել․ Գրիգորյան

  «Հայաստանի իշխանությունները և նրանց մոտ կանգնած ուժերն անդադար խոսում են այն մասին, որ Հայաստանը ստիպված էր գնալ այս քայլին, որովհետև գործող անվտանգության համակարգը բավարար չէ Հայաստանի համար։ Նախ՝ Հայաստանում երբեմն անվտանգության...