«Իրականում դեռ ամբողջովին գնահատված ու իմաստավորված չէ այն մեծ ողբերգությունը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության ողբերգական արդյունքն էր։
Դրանից հետո էլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակեց իշխանությունների կողմից շահարկվել։ Այսօր, երբ իշխանությունը հպարտությամբ խոսում է TRIPP կոչվածի մասին, որն իրականում Ադրբեջանին տվել է Նախիջևանի հետ անխոչընդոտ կապ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի հետևողական մերժման հետևանքն է։
Այստեղ, բնականաբար, մեծ է Ադրբեջանի ագրեսիվ, հակահայ և այլատյաց դրսևորումը, ինչը հանգեցրեց Արցախի շրջափակմանը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 21-ը Արցախի հայաթափմանը»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





