Մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

9 Նոյեմբերի, 2026

Այսօր մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։

Վրաերթից հետո «Mercedes»-ը բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։

Նմանատիպ նյութեր

Դեռ ամբողջովին գնահատված չէ այն մեծ ողբերգությունը, որ պարունակում է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Գեղամ Մանուկյան

  «Իրականում դեռ ամբողջովին գնահատված ու իմաստավորված չէ այն մեծ ողբերգությունը, որը պարունակում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որովհետև դա Հայաստանի այդ ժամանակվա քաղաքական իշխանության կազմակերպված անկազմակերպվածության...

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում. Դեյվիդ Ալեն

Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել առևտրի և տարանցման տարածաշրջանային հանգույց։ Այս մասին ասել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սփյուռքի գործերի գլխավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի և նոյեմբերի 9-ի մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Պանելային քննարկում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի և նոյեմբերի 9-ի մասին

«Alpha Media Centre»-ում տեղի է ունենում պանելային քննարկում՝ «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» թեմայի շուրջ: Քննարկման կենտրոնական թեմաներից մեկը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է, որտեղ կարող է...

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզուն

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Քեշմ կղզու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ կղզում առնվազն չորս պայթյուն է որոտացել, թիրախավորվել են մի քանի օբյեկտներ։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը չի բացառում, որ...

Մենք չենք կարող աշխարհաքաղաքական իրավիճակների սրացումների մշտական զոհը դառնալ․ Նարե Սիմոնյան 

«Նոյեմբերի 9-ի՝ 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է վեց տարի։ Այս վեց տարիների ընթացքում արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի կյանքում բազմաթիվ ցավալի ու ողբերգական...