Սամվել Կարապետյանի կալանավորումը, ընդդիմության նկատմամբ սպասվող ճնշումները, սահմանադրական փոփոխությունների իրական նպատակներն ու ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին։
Վարդանովի գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանի կալանավորումը քաղաքական ճնշման դրսևորում է, և սա դեռ սկիզբն է։ Նա պնդում է, որ իշխանությունները փորձում են առաջ մղել Ալիևի պահանջած սահմանադրական փոփոխությունները։
Պատգամավորն անդրադարձել է նաև Շաքիում տեղի ունեցած միջադեպին՝ քննադատելով իշխանությունների արձագանքը, ինչպես նաև ԱԺ-ում հոկտեմբերի 29-ի ծեծկռտուքին՝ այն որակելով որպես իշխանական սադրանք։
Մանրամասն՝ տեսանյութում։






