Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

5 Նոյեմբերի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։

Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է թոշակառուին ասել պատանի, իսկ պատանուն՝ թոշակառու։ Եթե կատակից անդին, ապա սա իհարկե «վեր կաց և քայլիր»–ի կարգից է։ Այսինքն, ներկայանալ իբրև մի առաքյալ՝ մեղմ եմ ասում, որը թոշակառուներին «քայլեցնում» է, տվյալ պարագայում՝ նրանցից կերտում բիզնեսմեն։

Գործնականում, թոշակառուի ինքնազգացողությունը Նիկոլ Փաշինյանի սահմանած բնութագրերով չէ, որ պայմանավորվում է։ Եթե թոշակառուն շարժունակ է, էներգիայով լեցուն, հոգով երիտասարդ, իսկ մարմնով՝ շարժուն, ապա թոշակառու բնորոշումը նրան ամենևին չի «ապակտիվացնում»։ Իսկ, եթե մարդն իր էությամբ ավելի հանդարտ է, ապա նա կարող է միանգամայն արդարացիորեն սպասել թոշակառուի տարիքի և վայելել այդ տարիքի հանգիստ ու հանդարտ կյանքը, ինչը ամենևին նրա «ապակտիվացման» մասին չէ, այլ ընդամենը՝ կյանքի այդ հատվածը պարզապես հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության առավելագույն աստիճանով ապրելու պարզ, մարդկային ցանկության։

Պարզապես, դրա համար, իհարկե, թոշակառուն պետք է ստանա բավարար կենսաթոշակ, գոնե քառորդն այն աշխատավարձերի, որ հունվարի 1–ից ստանալու են Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության պաշտոնյաները։

Հենց այստեղ է թերևս Փաշինյանի մտքի էությունը։ Նա թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին, հույս դնել, թե կառավարությունը կապահովի բարձր թոշակ։ Առավելագույնը, որ կանի կառավարությունը՝ ընտրաթոշակն է՝ նախընտրական որոշումներով, մի քանի հազար դրամով ավելացնելով թոշակը։ Պարզապես, փորձում է ձևակեպել այդ հորդորը առավել «կրեատիվ» ոգով, ասելով, թե՝ «դուք դեռ երիտասարդ եք, բիզնեսով զբաղվեք»։

Իսկ թոշակառուն թերևս Փաշինյանից լավ գիտե, թե ինչով կարող է կամ պետք է զբաղվի ինքը, և գուցե նույնիսկ ավելի լավ գիտե, թե ինչով կարող է զբաղվել հենց Նիկոլ Փաշինյանը, թոշակառուներին «մոտիվացնելու» փոխարեն»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի եղել․ նա ակլոհոլ է օգտագործել

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայություն չի եղել․ նա ակլոհոլ է օգտագործել

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳ նախարարությունը հետևողականորեն ստուգում է անչափահասների կողմից առերևույթ թմրանյութ օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր...