«Այսօր Ալիևին դեմ լինելը մտավորականի խնդիր չէ, սովորական մարդու խնդիր է։
90-ականներին Ալիևին դեմ լինելը, առհասարակ Ադրբեջանի դեմ լինելը՝ դա ողջունելի էր։ Այսօր, փաստորեն, դա անընդունելի է։
Համախմբված ընդդիմության կողքին լինելը դեռ հերոսություն չէ մեր կողմից, որովհետև մենք ընդամենը Ալիևի դեմ ենք։ Համախմբված ընդդիմության կողքին լինելով ենք դեմ, թե ում միջոցով ենք դեմ ․․․
Ես պատրաստ եմ որևէ օր, ի վերջո, թշնամանքի վերացմանը տրամաբանորեն նայել, բայց սա դա չէ։ Սա այն է, որ պարտության հաջորդականությունը կա՛մ գաղթն է, կա՛մ մահը։
Ընդամենը ուզում եմ հասկանանք, որ մենք այսօր քաղաքական պայքարի մեջ չենք, չենք պայքարում չգիտեմ ինչի դեմ։ Ո՛չ, մենք ընդամենը պայքարում ենք մեր թշնամիների դեմ։ Իսկ թշնամու դեմ կանգնելը հերոսություն չէ, պարտականություն է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդդիմության հետ հանդիպման ընթացքում հայտարարեց երգահան Դավիթ Ամալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






