Պարզվել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածների ինքնությունը

5 Նոյեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը, հաղորդում է Shamshyan.com—ը։

Պարզվել է՝ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։

Վթարի հետևանքով Վ. Ասատրյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը, Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա Հմայակ Գաբրիելյանը, Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինա Դ.-ն տեղում մահացել են։

Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։

Վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Նմանատիպ նյութեր

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...

Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան

Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Եթե մենք էդքան խաչքար տեղադրելու փոխարեն էդքան արտահանում անեինք, մեր երկիրը էսօր շատ ավելի հզոր կլիներ, այս ընթացքում մեր քաղաքացիները շատ ավելի բարեկեցիկ կապրեին»։ Այս տխմարագույն հայտարարության հեղինակը...

Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով

Վլադիմիր Վարդանյան VS Հրայր Թովմասյան․ Փաշինյանը հետ է գնում իր մերժած ճանապարհով

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, հայտնի դարձավ, որ ՍԴ անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։ Նա ընտրվել է երկու փուլով․ առաջին փուլում չի հավաքել անհրաժեշտ 6 ձայնը, երկրորդ փուլում հավաքել է 5 ձայն, մրցակից թեկնածուն՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, 4 ձայն։ ՍԴ-ն,...

Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել. Ալիև

Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել. Ալիև

«Մենք վեց տարվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ ենք բնակեցրել օկուպացված Արցախում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Ջրականում (Ջաբրայիլ)։ Ալիևը հանդիպել է Ջրականի և Զանգիլանի շրջանների նորակառույց գյուղեր տեղափոխված...