Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան»

5 Նոյեմբերի, 2026

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները։ Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է, այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից։

Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը։
Նա նույնն արեց 2025 թվականին և ձախողվեց։ Այդ ժամանակ Փաշինյանը ձերբակալեց Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինս պաշտպանում էր Հայ Առաքելական եկեղեցին։ Սակայն Փաշինյանին չհաջողվեց կազմաքանդել ու կործանել Եկեղեցին։

Այժմ Փաշինյանը կրկին ձախողվելու է։ Նրան չի հաջողվելու պարտադրել Ալիևի Սահմանադրությունը, քանի որ հայ ժողովուրդը դեմ է դրան, իսկ միասնական ընդդիմությունը չի ընկրկելու Փաշինյանի ճնշումների առաջ և թույլ չի տալու, որ երկիրը տանի զիջումների։

Սամվել Կարապետյանը 2025 թվականին, անգամ կալանքի տակ գտնվելով, համախմբում էր ժողովրդին Հայաստանի ազգային ինքնության և անկախության պաշտպանության շուրջ։ Նա շարունակելու է այդ պայքարը նաև այսօր՝ անկախ իր առջև դրվող խոչընդոտներից։

Միասին մենք «Ո՛Չ» ենք ասելու Ալիևի Սահմանադրությանը և «ԱՅՈ՛» Հայաստանի անկախության պահպանմանը։

Նմանատիպ նյութեր

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։ «Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք...

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավnր կա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:05-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են 24-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 37-ամյա Աշոտ Թ.-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի...

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը. «Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է...

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Ավելի ուշ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերի վճարումից...