«Այս իշխանության ձեռագիրն այնքան պարզ է, այնքան պրիմիտիվ։ Ասում են՝ հաջորդ օրը կոնկրետ իրավապահները գործողություն են սկսում։ Երբ Լևոն Քոչարյանի հետ ինչ-որ ընդհարում եղավ, հաջորդ օրն ասացին՝ կգան, կբռնեն։ Եկան, բռնեցին Ռոբերտ Քոչարյանին, Սեդրակ Քոչարյանին։ Մենք ասացինք, որ սա իրավական որևէ գործընթացի հետ կապ չունի։ Քոչարյանին բռնում են իր պարտականությունները կատարելու համար։
Եկանք հաջորդին։ Իրենց մոտ, չգիտես ինչու, կպչուն միտք ձևավորվեց, որ «Ուժեղ Հայաստանը» ինչ-որ բան է ընդունել կամ քննարկում է այդպիսի բաներ։ Իրենք իրար մեջ, այսինքն՝ ՔՊ-ականները, այդպես են անում. իրենք սուտն ասում են, իրենց ստի հաճախորդը դառնում են հենց իրենք, հավատում են իրենց ստին ու սկսում են հերքել այդ տրամաբանության շրջանակում։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ Ասաց՝ այնպիսի առաջարկություն կանեմ, որից դուք չեք հրաժարվի։ Եվ դրան հետևեց այն, որ իրենք եկան այսօր բերման ենթարկեցին»,- այս մասին Քննչական կոմիտեի մոտ րագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





