«Որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ՝ ասեմ ձեզ, որ այստեղ իրավական աբսուրդ կա։ Մի կողմից ասում են՝ շահույթը մեծացրել են հարկերից խուսափելու հաշվին, մյուս կողմից՝ ասում են, որ վնաս են տվել ընկերությանը։ Այսինքն՝ իր սեփական ընկերությանը ինչո՞վ պետք է վնաս տար։
Հաշվի առնելով, որ գործն ամբողջությամբ չենք տեսել, չեմ կարող գնահատական տալ, բայց այս հակասությունները գալիս են գործը կարված լինելուց։ Այսինքն՝ երբ գործը կարում են, ինչ-որ բան պետք է ստեղծեն, և առաջանում են հակասություններ, որովհետև ճշմարտություն չկա»,- այս մասին Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






