«Ակնկալիքները, ըստ էության, չեն փոխվել։ Միակ ակնկալիքն այն է, որ ի վերջո արդարությունը կգործի, և արդարությունն ու ճշմարտությունը, լավ, գոնե այսօր մասնակի հանգուցալուծում կստանան։
Որովհետև այն գործի շրջանակում, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են և ապօրինի պահում են անազատության մեջ, ամբողջ գործընթացը, ըստ էության, արդեն պայթել է։
Ավելին ասեմ՝ գիտե՞ք, մի տարօրինակ իրավիճակ է։ Ես ավելի քան համոզված եմ, որ նույնիսկ իշխանական թևում տեսնում են՝ իրենց կողմից գեներացված ամբողջ գործընթացը շինծու է։ Ընդհանրապես նույնիսկ նշույլ չկա, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ անազատության մեջ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






