Շաքի մտած ադրբեջանցին ժամերով երեխաներին չի վնասել. սպանելու մտադրություն չի ունեցել. Արթուր Պողոսյան

3 Նոյեմբերի, 2026

Սպանելու դիտավորություն չի ունեցել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին հարցին։

«Հարցաքննվել է, ցուցմունք է տվել, չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Այդ դեպքով վաղը չէ, մյուս օրը ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու։ Հիմա նախաքննական գաղտնիքի պահպանման տեսանկյունից չեմ կարող բացել ցուցմունքների բովանդակությունը։ Բայց մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը․ ամբողջը մատնանշել է։

Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք․ այն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, ապակին կոտրում է, սոված է լինում, մտնում է էդտեղ, ճաշ է սարքում, փոխվում է։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով այդ երեխաներին նստեցնում է, չի վնասում»,– նշել է Արթուր Պողոսյանը։

Միաժամանակ ՔԿ նախագահը ներկայացրել է տղամարդուն մեղսագրվող արարքները՝ նշելով, որ նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։

«Մենք մեղսագրել ենք իրեն, ասեմ՝ ինչ հոդվածներ․ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, գողացել է նաև քարտեր և դրամ, և ապօրինի սահմանահատում»,– ասել է նա։

Նմանատիպ նյութեր

ՆԳՆ-ն մեղադրում է բոլորին, բացի Փաշինյանից․ քաղաքագետ

ՆԳՆ-ն մեղադրում է բոլորին, բացի Փաշինյանից․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ հերթական ողբերգական վթարը, 9 զոհ։ Սարսափելի է։ Ներքին գործերի նախարարը լրագրողների հարցերին ի պատասխան «շարադրում» է ինչ որ ավանդական ու հերթապահ խոսքեր, ասելով, թե պատճառները շատ են, բայց գլխավորը...

Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան

Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4.3 տոկոսով, իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 6.2 տոկոսով։...

5 սարսափելի վթար և 15 զոհ՝ մեկ շաբաթում․ Հայաստանի ճանապարհներին քաոս է

5 սարսափելի վթար և 15 զոհ՝ մեկ շաբաթում․ Հայաստանի ճանապարհներին քաոս է

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել, Արագածոտնի մարզում։  Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, բախվել են չորս ավտոմեքենա։ Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել...

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը․ ԿԸՀ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կմեկնարկի և նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին կավարտվի համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։ ՏԻՄ ընտրություններ են լինելու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Բաղրամյան,...