Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակական երկխոսությունը նպաստում է հակամարտության կուտակված ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների կառուցմանը։ Մենք երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունենք», — հայտարարել է Մասադիկովը։
Համաժողովը տեղի է ունենում Բելառուսի մայրաքաղաքում նոյեմբերի 3-4-ը։ Մասնակցելու համար հավաքվել է 50 երկրից ավելի քան 600 պատվիրակ։






