«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Հանրային հեռարձակողի խորհուրդի շենքի մոտ՝ պահանջելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականները։
«Սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու դեպքը եթե իր տեսակի մեջ լիներ եզակի, հանրային այսպիսի աղմուկ ու վրդովմունք չէր առաջանա, մենք չէինք բողոքի և կբավարարվեինք այդ նկատողության փաստով։ Բայց մենք եկել ենք այստեղ բողոքելու Հանրային հեռուստաընկերության համակարգային, միտումնավոր, հակահանրային ու հակաժողովրդավարական գործելակերպի դեմ։ Ինչո՞ւ ենք մենք այդպես կարծում։ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է հանրային հեռարձակողի անկախությունը, և գոյություն ունի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք, որը պահանջում է, որ հեռարձակողները առհասարակ և, բնականաբար, մասնավորապես Հանրային հեռարձակողը զերծ մնան խտրական բովանդակություն ունեցող տեղեկություններ ու նյութեր տարածելուց, ինչպես նաև կրոնական ատելություն բորբոքող տեղեկատվություն և բովանդակություն հեռարձակելուց»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






